National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2008
Շարունակվեց Ազգային ժողովի աշխատանքը


Մարտի 18-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ քվեարկություններին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պատգամավորներին ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր  ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողության համար հատուկ նիստ գումարել   Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում` ապրիլի 9-ին, ժամը 14-ին: Քվեարկությամբ նախագիծն ընդունվեց:

Ապա տեղի ունեցան քվեարկություններ, որոնց արդյունքում ընդունվեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ միջազգային համաձայնագրերը:

Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձավ նախորդ օրվանից քննարկվող «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ վերջին ելույթներին: 

«Ժառանգության» տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, նշելով, որ օրինագծի որոշ դրույթներ տարամեկնաբանվելու տեղիք են տալիս: Ըստ պատգամավորի` առաջարկվող փոփոխությունները ոչ թե բարելավում, այլ բազմաթիվ ռիսկեր են առաջացնում: Ի թիվս այլ դիտողությունների, պատգամավորն ասաց, որ չպետք է դադարեցվի պահպանվող օբյեկտի պահպանությունը, քանի դեռ նա հանցանք չի գործել: Նշվեց,որ  օրինագծի վերաբերյալ խմբակցությունը կներկայացնի գրավոր առաջարկներ: 

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանն ասաց, որ արդեն իսկ ընդունվել են բոլոր կառուցողական առաջարկները, դրանք կընդգրկվեն երկրորդ ընթերցման ներկայացվելիք նախագծում:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը խորհրդարանր քննարկմանն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց «Զենքի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Զենքի մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքների միջեւ առակա հակասությունների վերացմամբ:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայութայան պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության  1999 թվականի հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող եւ ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» 662 որոշման մեջ ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման  ենթակա ապրանքների համար սահմանված են պարտադրող դրույթներ, որը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նախագծով նախատեսվում է արտադրվող ապրանքների դրոշմավորմանը վերաբերվող պարտադրող պահանջները ամրագրել օրենքով:

Օրինագծի վերաբերյալ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը հնչեցրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը պատգամավորների քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է կանոնակարգելու կենդանիների վաճառքի գործընթացը հանրապետությունում: Մասնավորապես, նշվում է, որ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, մարդկանց եւ կենդանիների համար առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման հարմարություններով, կենդանիների բեռնման եւ բեռնաթափման հարթակով:

Օրինագծի վերաբերյալ եւս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր` այն ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նաեւ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ, նշելով, որ այն արդեն մեկ տարի քննարկվում է ոլորտի մասնագետների, գինեգործների հետ: Նախարարի խոսքով, այսօր չկա օրենք, որն ապահովի մաքուր հայկական կոնյակի արտադրությունը, քանի որ որեւէ օրենքում չի նշվում, որ հայկական կոնյակը պետք է արտադրվի բացառապես հայկական հումքով: Նախարարը պարզաբանեց, որ այլ երկրներից արտադրողները ներկրում են սպիրտային հումք եւ դրանով կոնյակ պատրաստում: Ըստ նրա, ներկայացված օրինագիծը նաեւ դրա դեմ է ուղղված: Օրինագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում  գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով խաղողի մշակության, իրացման եւ խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման եւ շուկայահանման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Օրինագիծը չի տարածվում անձնական կամ ընտանեկան, ինչպես նաեւ այլ ոլորտներում օգտագործման նպատակներով արտադրվող, իրացվող, պահվող խաղողի վրա:
 
Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը պատգամավորներին ներկայացրեց «ՀՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ըն տրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը: Նշվեց, որ ՀՀ նախագահի 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման աշխատանքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ողջ ծավալով` ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում: ՀՀ նախագահի ընտրության օրվա մասին ԿԸՀ-ի նախագահը հանդես է եկել հաղորդագրությամբ: Հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 9-ի թիվ 159-Ա որոշմամբ հաստատվել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որի բոլոր կետերի կատարումը` սահմանված ժամկետներում ապահովվել է:

Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում ընդունել է ընտրական գործընթացների կանոնակարգման համար անհրաժեշտ բոլոր իրավական ակտերը, որոնք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  հրապարակվել են եւ մտել ուժի մեջ:

ԵԽ աջակցությամբ ԿԸՀ-ի որոշումներն առանձին գրքույկով, իսկ ՀՀ կառավարության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ` Ընտրական օրենսգրքի ինկոռպորացված տարբերակը, տպագրվել եւ տրամադրվել են ընտրական հանձնաժողովների մոտ 16.000 անդամներին:

ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում  կազմավորվել են բոլոր 1923 ընտրական տեղամասերը եւ տեղամասային կենտրոնները, ձեւավորվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովները, ընտրվել են հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ եւ քարտուղարներ:

Ընտրական հանձնաժողովները կազմավորվել են միայն համապատասխան ուսուցում անցած եւ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ստացած անձանցով, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո հանձնաժողովների անդամների համար IFES-ի հետ համատեղ կազմակերպվել են լրացուցիչ դասընթացներ: 

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընտրողների ցուցակները, այդ թվում լրացուցիչ ցուցակները` ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի եւ պայմանների մասին կից տեղեկանքներով, սահմանված ժամկետներում փակցվել են տեղամասային կենտրոններում, հատկացվել ընտրական հանձնաժողովներին, տեղադրվել ԿԸՀ ինտերնետային կայքում` նաեւ ըստ տեղամասերի:

Ընտրողների ցուցակները գրեթե կատարյալ էին: Այդ  է վկայում քվեարկության եւ դրան  նախորդող օրերի ընթացքում ընտրողների ցուցակների հետ կապված վեճերի վիճակագրությունը՝  դատարան են դիմել ընդամենը 98 քաղաքացի, բավարարվել է 49-ի դիմումը, լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքներով  քվեարկության օրն ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է մոտ  250 ընտրող: Ընդհանուր առմամբ` քվեարկության օրն իրենց ընտրելու իրավունքը վերականգնել է մոտ 300 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 0.02 տոկոսը:

Քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են իրենց վրա դրված բոլոր պարտականությունները` օրենսգրքով եւ ԿԸՀ որոշումներով սահմանված կարգով եւ ժամկետներում: Փետրվարի 19-ին` ժամը 8:00-ին բացվել են բոլոր 1923 ընտրական տեղամասերը, սկսվել է քվեարկությունը: Արձանագրվել է ընտրողների մեծ ակտիվություն` մասնակցությունը կազմել է 70,47 տոկոս: Քվեարկության օրը` ժամը 9.00-ից սկսած, առնվազն 3-ժամյա պարբերականությամբ հանձնաժողովը հրապարակել է ընտրության մասնակիցների թիվը, ժամը 23.00-ից սկսած` արդեն քվեարկության նախնական արդյունքները` ըստ ստացման հերթականության:  1923 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններից 1506-ը կամ որ նույնն է` 78.3 տոկոսը, ստորագրել են տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները, 96 տոկոսը` 7 անդամներ, եւ ընդամենը 8 արձանագրություն է, որ ստորագրել են հանձնաժողովների 5 անդամներ, ինչն ապացուցում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող անդամները նույնպես, որպես կանոն, ստորագրել են այդ արձանագրությունները։

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ ըստ օրենսդրության, հաղորդագրության առնչությամբ քննարկում չի ծավալվում, ուստի առաջարկվեց հաղորդագրությունը լսելուց հետո զեկուցողից պարզաբանումներ ստանալ հարցերի միջոցով: Պատգամավորների հարցերը բազմաբնույթ էին. դրանք առնչվում էին նախընտրական եւ հետընտրական շրջաններին, Ընտրական օրենսգրքի կատարելագործման խնդիրներին, դիտորդական առաքելությունների գնահատականներին, exit-poll -երի անցկացման իրավասությանը եւ այլն:

Օրվա վերջում խորհրդարանը քննարկեց երկու համաձայնագիր: «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան, որը ստորագրվել է 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում, ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ միանալով կոնվեցիային, Հայաստանը ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, իսկ կոնվենցիան չի հակասում Հայաստանի օրենսդրությանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

«ԱՊՀ մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման  բարձրացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նշվեց, որ համաձայնագիրը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը եւ կարեւոր քայլ է կրթության ոլորտում: Համաձայնագիրը ստորագրվել է 2007 թվականի մայիսի 25-ին, Յալթայում: Այս համաձայնագրի վերաբերյալ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը:

Վերջին նիստի մեկ ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին
 

 


22.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00: ...

22.05.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների հեղինակը Կառավարությունն է: Նա...

22.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենքի նախագծին
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հանձնաժողովին է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկները: Մասնա...

22.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Մատեյա Պրեւոլշեկին
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մատեյա Պրեւոլշեկին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել ...

22.05.2024
Նոր կարգավորումներ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ հերթական նիստում քննարկվել է ...

22.05.2024
Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն
Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի ...

22.05.2024
Առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` ապահովելու քննության համակողմանիությունը
Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի` քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովե...

22.05.2024
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխություններին
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է...

22.05.2024
Առաջարկվում է հստակեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առկա անհստակությունները
Նախագիծը վերաբերում է թրեյդ-ին առեւտրի տեսակին: Դեռեւս 2021 թվականին լրացումներ են կատարվել  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որոնցով ներմուծվել է «թրեյդ-ին» հասկացությունը: Ներդրվել է նաեւ լիցենզավորման կարգ, որի շրջանակում  այս ընթացքում լիցենզավորվել են  որոշակի կազմակ...

22.05.2024
Օրենսդիրը քննարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող օրենքի նախագիծը
Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» ...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հ...

22.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

22.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի ե...

22.05.2024
Առաջարկվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա եւ շրջհարկի համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերությունը
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառա...

22.05.2024
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել ԱԺ նիստում
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լ...

22.05.2024
Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվ...

22.05.2024
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով
Նշված փոխշաղկապված  նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Հանրային ծառայության մ...

22.05.2024
Խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթու...

22.05.2024
Ալեն Սիմոնյանի եւ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը: ...

22.05.2024
Ալեն Սիմոնյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am